barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.
ԽՈՒԺ որ եւ ԴՈՒԺ, ԽՈՒԺԴՈՒԺ, ԽՈՒԺԱԴՈՒԺ. βάρβαρος barbarus σκύθος scythus. Ազգ օտար, օտարալեզու, իբր անծանօթ, աննշան, վայրենի. այլազգի. հեթանօս. որպէս խուժիկ. թաթար. սկիւթացի. բարբարոս.
Քան զխուժ եւ զդուժս վայրենագոյն եւս. (՟Գ. Մակ. ՟Է.3։)
Խուժ՝ դուժ, սկիւթացի ծառայ, ազատ։ Լինիցիմ այնմ, որ խօսիցին ընդ իս խուժ, եւ նա՝ որ խօսիցի ընդ իս, դուժ. (Կոչ. ՟Գ, 11։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 11։)
Զպարսկականն խուժաց։ Հարկանելովզխժիցդ դուժս. (Նար. առաք.։ Ասող ՟Գ. 42։)
Քան զխժիցն մերքս պայծառագոյնք լինիցին։ Նոքա խուժք եւ տխմարք. եւ սոքա ընդ բազում մարգարէս սնեալք. (Ոսկ. մ. ՟Ա. 6։ ՟Բ. 18։)
Զկնի արտասահմանելոյն նեստորի ի խուժս բարբարոսաց. (Սանահն.։)
Մերթ որպէս Խուժան. (եթէ չիցէ այսպէս գրելի)
Ի խուժէ կասկածոտ հրէիցն անպարտ ի քրթմնջելն նոցա զկծեցաւ. (Հ. կիլիկ.։)
• (յետնաբար ի, ի-ա հլ.) «վայրենի, բարբարոս» ՍԳր. Ոսկ. մ. ա. 6. բ. 18. որից խժաբար Բ. մակ. ժե. 2. խժական Խոր. Յհ, կթ. խժդուժ Եւս. պտմ. խժդժագոյն Բ. մկ. ե. 22. խժաբանել «յիմար ու խառնակ խօսիլ» Վրք. և վկ. Ա. 700. խռովախուժ Վրք. և վկ. Բ. ։83. խառնախուժ Եւագր. արմատի ու ձայ-նաւորը կարող է մնալ անկորուստ, ինչպէս րր սեռականումն էլ ունինք խուժի, խուժաց կամ խժի, խժաց. այսպէս նաև խուժադուժ Բ. մակ. ժ. 4, դ. 40. Ոսկ. յհ. ա. 1, մ. բ. 1. Ագաթ. Կորիւն Կոչ. 176. խուժական Եզն. խու-ժային Նար. խուժդուժ Ոսկ. մ. ա. 5, 7, գ. 3 և ես. խուժել «աւազակի պէս յարձակիլ» Բ. մակ. ժդ. 43. խուժան (գրուած նաև խու-ճան) «խաժամուժ ամբոխ» (բուն «բարբա-րոս». հմմտ. Ոսկ. մ. բ. 18. «Զխուժանն և զվայրենիս դարձոյց» յն. մէկ բառով՝ «րց-բարբարոսս»). նոր բառեր են խուժանային, խուժանավար, խուժանապետ.
• = Պառսևաստանի Խուժաստան գաւառի անունից, որի ժողովուրդը վայրենիի համ-բաւ ունէր. հմմտ. պհլ. Kuzistan, պրս. [arabic word] xūzistān, ասոր. [syriac word] Auz «խուժաստան», պհլ. *xužīk, պրս. [arabic word] xuzī «խուժիկ, խուժաստանցի»։ Ջանազան ազգերի անուններ իբրև ածական գործա-ծուած՝ տե՛ս դուժ բառի տակ։
• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Աւե-տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. 957։ Նոյնը թերևս նաև ՆՀԲ։ Lag. Arm. Stud. § 1020 խուժիկ=պրս. xuzī «խու-ժաստանցի»։ Հիւնք. ուղիղ է մեկնում խուժ, բայց խուժել հանում է խուսա-փել բայից։ Սագրզեան ՀԱ 1909, 334 սումեր. guši «ժողովուրդ, բազմութիւն». Karst, Յուշարձան 405 սումեր. huši «խումբ, ժողովուրդ»։ Պատահական նմանութիւն ունի չին. [other alphabet] hս-žán2 «յանկարծ»։
• ԳՒՌ.-Արդի ժողովրդական լեզւում շատ սովորական դարձաւ խուժան ձևը։ Բառիս առաջին իմաստն էր «թալանչի ամբոխ՝ որ դնում էր ջարդարար խմբերի յետևից». յե-տոյ դարձաւ ընդհանրապէս «փողոցային մարդ կամ երախայ», և այժմ գործածական է իբրև նախատական ածական։ Մի քանի աարի առաջ՝ դրամական անկայունութեան մի-ջոցին, այսպէս էին կոչւում նաև մանրարժէք թղթադրամները։ Ոսկու կուրսի վերահաստա-տումով այս վերջին իմաստը վերացաւ։
• ՓՈԽ.-Վրաց. უցიკი ուժիկի, 3უჟიკი հու-ժիկի, ხუჟიკი խուժիկի «խուժիկ, խուժաս-տանցի», უეადუჟი ուժադուժի «խուժդուժ, վայրենի» (տե՛ս Մառ ЗВО 13, 0137)։ Բառս անցել է նաև Երևանի թուրքերին xuzan «փողոցային մարդ» ձևով, որից էլ xužan-λafia «գռեհիկ մարդոց տեղ»։